00:00:00

Էրդողանը երդմնակալության ժամանակ «մոռացել է» Փաշինյանին և չի դիմել՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների անունները թվարկելիս

22:20, 03 հունիս 2023 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեժեփ Թայիփ Էրդողանը չի դիմել Նիկոլ Փաշինյանին՝ երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների անունները թվարկելիս։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ Էրդողանը երախտագիտության խոսքեր է ասել և ողջունել մի շարք երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի և Ուզբեկստանի նախագահներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին։ Այդ ընթացքում թուրքական պետական լրատվամիջոցի կադրերում երևում էր նաև Նիկոլ Փաշինյանը, որի անունը Էրդողանը չի նշել։

Էրդողանի կինը և օգնականները, ըստ երևույթին, հուշել են, որ նա մոռացել է ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել։ Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանին, սակայն Փաշինյանին ոչ մի կոչ չի արվել։

Էրդողանը նշել է, որ «բոլոր հյուրերին թվարկելու համար բավական ժամանակ չի լինի, և ստիպված կլինի նորից ելույթ ունենալ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր