00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Սալիվանին

19:13, 03 հունիս 2023 Աշխարհ

Ռուսաստանը չի հրաժարվում անվտանգության ապահովման քաղաքական-դիվանագիտական մեթոդներից, սակայն նման մեթոդները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերը չեն փորձում խարդախություն անել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսաստանը չի հրաժարվում եւ երբեք չի հրաժարվել անվտանգության ապահովման քաղաքական-դիվանագիտական մեթոդներից, որոնք կարող են տարբեր ձեւեր ունենալ եւ իրականացվել տարբեր ձեւաչափերով։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ նման մեթոդները կարող են արդյունավետ եւ կենսունակ լինել միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերն իրապես տրամադրված են իրավահավասար եւ կառուցողական համագործակցության եւ ազնվորեն կատարում են ձեռք բերված պայմանավորվածությունները՝ չփորձելով խաբել եւ դրանք վերափոխել իրենց օգտին»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ «հակառակ դեպքում նույնիսկ ամենագեղեցիկ սխեմաները կախված կլինեն օդում»։ «Իսկ ահա նման տրամադրվածություն ամերիկացի գործընկերների կողմից, ցավոք, նախկինի պես չի նկատվում»,-հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսություն վարել Ռուսաստանի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետի ավարտին սպառազինությունների վերահսկման ճարտարապետության շուրջ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր