00:00:00

ՌԴ-ն մտադրություն չունի համագործակցել ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ՝ ի վնաս մյուս մասնակիցների

17:43, 03 հունիս 2023 Աշխարհ

Ռուսաստանը մտադրություն չունի համագործակցել ԵԱՏՄ երկրներից որեւէ մեկի հետ՝ ի վնաս միավորման մյուս մասնակիցների, ասել է Մինսկում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը։

«Փաստը, որ Բելառուսը եւ Ռուսաստանը ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Միութենական պետության մասնակիցներ են, չի նշանակում, թե մեր երկիրն ինչ-որ սահմանափակումներ ունի Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրզըստանի հետ փոխգործակցության նման մակարդակի հասնելու առումով։ Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադրություն չունի համագործակցել որեւէ մեկի հետ՝ ի վնաս ուրիշի»,- նշել է Գրիզլովը «СБ. Беларусь сегодня» պարբերականում հրապարակված հոդվածում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարեւոր է այսուհետ եւս ամրապնդել արդեն ստեղծված կապերը հայ, ղազախ եւ ղրղըզ բարեկամների հետ, որոնց հետ մենք խոր պատմական եւ մշակութային կապեր ունենք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր