00:00:00

Թուրքիայում մեկնարկում է Էրդողանի երդմնակալությունը. կհայտարարվի նաև կառավարության նոր կազմը

15:07, 03 հունիս 2023 Աշխարհ

Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլում հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հունիսի 3-ին թուրքական խորհրդարանում կտա նախագահի պաշտոնն ստանձնելու երդումը և պաշտոնապես կանցնի իր լիազորությունների իրագործմանը։ Էրդողանն այս պաշտոնն կզբաղեցնի երկրորդ անգամ՝ 2017 թվականին կառավարման խորհրդարանական ձևից նախագահական ձևի անցնելուց հետո, գրում է «Հետքը»։

Նախատեսվում է, որ խորհրդարանում նախագահի երդմնակալության արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։ Նա կկարդա երդման տեքստը, որից հետո հիմնական արարողությունը կավարտվի ու Էրդողանը կայցելի Անըթքաբիր՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։

 

Ինչպես սպասվում է Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա կգտնվեն 78 երկրից առաջնորդներ, նախարարներ և այլ ներկայացուցիչներ։ Մոտ 20 նախագահ և վարչապետ այսօր կժամանի Անկարա։ Բացի խորհրդարանում երդմնակալության արարողությունից, ևս մեկ արարողություն էլ կկայանա Բեշթեփե նախագահական նստավայրում։ Մասնավորապես, Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ինչպես նաև Ալժիրի, Ռուանդայի, Վենեսուելայի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի առաջնորդները և այլն։ Օրվա վերջում Էրդողանը տոնական ընթրիք կմատուցի հյուրերի պատվին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր