00:00:00

Իսրայելի բանակը հաղորդել է Եգիպտոսի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին

14:44, 03 հունիս 2023 Աշխարհ

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հաղորդել է Եգիպտոսի հետ սահմանին փոխհրաձգության մասին։

Իսրայելի բանակը հայտնել է, որ Եգիպտոսի հետ սահմանին տեղի է ունենում հրաձգություն՝ միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չհաղորդելով։

Ավելի վաղ իսրայելական Kan ռադիոկայանը հաղորդել էր Եգիպտոսի հետ սահմանին երկու մարդու վիրավորվելու մասին։

Times of Israel-ն էլ իր հերթին հայտնել է, որ իսրայելա-եգիպտական սահմանին հաճախակի են տեղի ունենում թմրամիջոցների փոխադրման դեպքեր։ Նշվում է, որ վերջին տարիներին մի քանի անգամ փոխհրաձգություն է տեղի ունեցել թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվողների և իսրայելական բանակի զինվորների միջև։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր