Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպում է անցկացրել երկաթուղային ընկերության ներկայացուցիչների հետ՝ կապված Օդիշա նահանգում երկու մարդատար և բեռնատար գնացքների բախման հետ, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 280 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով NDTV-ին։
Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Հնդկաստանի Բալասոր քաղաքի մոտ։ Կալկաթա-Չենայ մեկնող մարդատար գնացքի 10-12 վագոնները բախվել են բեռնատար գնացքին և ընկել հանդիպակաց գծի վրա։ Այնուհետ մեկ այլ մարդատար գնացք մխրճվել է վթարված վագոնների մեջ, և ևս երեք-չորս վագոն ռելսերից դուրս է եկել։
Հանդիպման ընթացքում Մոդին քննարկել է տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու եւ վթարի հետ կապված այլ հարցեր: