Վրաստանի ապագան ԵՄ ընտանիքում է, սակայն անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար ճիշտ որոշումներ կայացնելը կախված է վրացական իշխանություններից։ Այս մասին հայտարարել է Շառլ Միշելը, հայտնում է NewsGeorgia-ն։
Միշելը վրացական իշխանություններին հիշեցրել, որ առաջիկա ամիսները «հնարավորության պատուհան են հստակ ընտրություն կատարելու՝ ոչ թե Բրյուսելին հաճոյանալու, այլ հստակ ընտրություն՝ համոզվելու համար, որ Վրաստանի ապագան հիմնված կլինի եվրոպական հիմնարար արժեքների վրա՝ խաղաղության, բարգավաճման, տնտեսական և սոցիալական զարգացման»։