00:00:00

Արման Սահակյանը պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

15:45, 20 մայիս 2018 Սպորտ

Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» – «Փյունիկ» հանդիպմանը։ Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են։
 «ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է Ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։ ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո Շիրակը կվերադառնա առաջնություն», - նշված է «Շիրակ» ֆուտբոլային ակումբ ի տարածած հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր