00:00:00

ԲԿՄԱ-ն ընդհատեց «Փյունիկի» հաղթանակների ֆանտաստիկ շարքը. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

23:54, 26 մայիս 2023 Սպորտ

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում մեկնարկել է 34-րդ տուրը:

Առաջին խաղում Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց ետնապահ «Լեռնային Արցախին»: Երկրորդում Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում նույն հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ:

Տուրի երրորդ խաղում ԲԿՄԱ-ն իր հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Փյունիկի» հետ և ընդհատեց գործող չեմպիոնի 14 անընդմեջ հաղթանակից բաղկացած շարքը:

Այս հանդիպումներից հետո միայն մեկ փոփոխություն տեղի ունեցավ մրցաշարային աղյուսակում. «Արարատը» բարձրացավ 6-րդ տեղ, իսկ «Շիրակը» նահանջեց 7-րդ հորիզոնական:

Տուրի մնացած խաղերը կկայանան վաղը՝ մայիսի 27-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր