00:00:00

Փոփոխված հանգամանքները ապագայում հնարավորություն են տալիս ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը

14:33, 26 մայիս 2023 Քաղաքականություն

Ներկա հանգամանքները թույլ են տալիս հուսալ տեսանելի ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը, սակայն գլխավորը ոչ թե ժամանակը, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում կհավաքվեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։

«Ինչպես ասվեց երեկ հանդիպման ժամանակ, հանգամանքները փոխվել են շատ առումներով, և իրականում հայեցակարգային առումով այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել», - ասել է Պեսկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր