00:00:00

Ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ տեսնում ենք ընտանիք, որը կործանում է ՀՀ-ի և սեփական երեխաների ապագան․ Վազգեն Մանուկյան

11:30, 22 մայիս 2023 Բլոգ

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է․

Իմ հիացմունքն եմ հայտնում տիկին Գայանեի և նրա ընտանիքի նկատմամբ, խոնարհվում նրա որդու հերոսության առաջ։

Նման ընտանիքների շնորհիվ է մեր ժողովուրդը հազարամյակների միջով անցել ու բազմաթիվ սխրանքներ գործել։

Այն շինծու գործը, որով այս իշխանությունն ուղղորդեց ու կալանավորեց որդեկորույս մորը, մեծ հարված է մեր ժողովրդի զգացմունքներին ու արժանապատվությանը։

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ղեկավարող անձը զուրկ է ոչ միայն ազգային մտածողությունից ու արժեքներից, այլև փոքրոգի մարդ է։

Եվ ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան։

Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր