00:00:00

Բաքվի վարչախումբը միակն է, որն ունի բացառապես ծավալապաշտական նկրտումներ իր բոլոր հարևանների նկատմամբ․ Ոսկանյան

11:05, 22 մայիս 2023 Բլոգ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաքվի բարբարոսսկան վարչախումբը մեր տարածաշրջանում միակն է, որն ունի ամբողջությամբ անհիմն և բացառապես ծավալապաշտական նկրտումներ իր բոլոր հարևանների նկատմամբ՝ բացի Թուրքիայից։

Վրաստանի դեպքում դա Քվեմո Քարթլին է, Ռուսաստանի հատվածում՝ Դերբենտը և Դաղստանի այլ մասեր, Իրանի պարագայում՝ Ատրպատականի ամբողջ երկրամասը, Հայաստանի մասով էլ՝ մեր պետության համարյա ողջ տարածքը։

Ըստ այդմ, նշված խիստ ագրեսիվ ծավալապաշտական նկրտումներում կան, պատկերավոր ասած, աշխարհի գրեթե չորս ծագերի անվանումներով զրոյական պատմական լեգիտիմության հիմք ունեցող Ադրբեջաններ՝ բացառությամբ «Արևելյան Ադրբեջանի» (չշփոթել Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հետ), դա էլ միայն այն պատճառով, որ Բաքվից արևելք ուղղակի Կասպից ծովն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր