00:00:00

«Իրավիճակը չափազանց բարդ է, սակայն ոչ առանց լուծումների»․ Տիգրան Աբրահամյան

23:25, 21 մայիս 2023 Բլոգ

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության դիմաց նստացույցը շարունակող հերոսների ծնողների ակցիայի մասին ամեն ինչ արդեն ասվել է:

Ե՜վ նպատակը, և՜ իրավիճակի պատասխանատուները հստակ են, բոլորը նաև գիտակցում են, որ այս իշխանությունից այլ բան դժվար էր ակնկալել:

Մի քանի անգամ լուսանկարել եմ նստացույցը արևի, անձրևի ժամանակ, առավոտյան, կեսօրին, երեկոյան, գիշերը, սակայն հետո չեմ հրապարակել. իմացողն արդեն գիտի, գիտակցողը` վաղուց է գիտակցում, իսկ եկող-գնացող քաղաքացիները տարբեր աղբյուրներից տեղեկացել ու եկել են:

Մի բան հստակ է` այս իշխանությունը մարդկային լեզու չի հասկանում, ինքն ամբողջությամբ ձևավորված է այնպիսի կերպարներով, որոնց համար բարոյականության գծեր իսկզբանե չեն էլ եղել ու հենց դրա համար էլ նրանք առանցքային պաշտոնների են:
 
 
Իրավիճակը չափազանց բարդ է, սակայն ոչ առանց լուծումների»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր