Զոհված զինծառայողների ծնողները փակել են Ամիրյան, Տիգրան Մեծ և Նալբանդյան փողոցների մուտքերը։
Նրանք պահանջում են ազատ արձակել 44-օրյայում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որը դատարանի որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սարգսյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը ինքնակամ գնացել ու նստել տիկին Գայանեի մեքենան, իսկ այնուհետև ինչ որ պահի իրեն մեքենայից գցել է․
«44 տարեկան կնոջ հետ նստած է մեքենայի մեջ, կինը նաև մեքենա է վարում։ Ինչ խոսք ասած պետք է լինի Գայանեն, որ Աշոտիկն իրեն գցած լինի մեքենայից։ Եթե տղամարդ է, հագին շալվար կա, այդ քայլին չպետք է դիմեր։ Մերն ասում էր ՝ փախնում էին բոլոր զինվորները, Աշոտիկն էր կանգնեցնում, հերն ասում էր ամբողջ Ջաբրայիլը տղես է ազատագրել։ Էդ ռեմբոն ո՞նց վախեցավ 44 տարեկան մի փոքրամարմին կնոջից, ինչու իր հետ մինչև վերջ չգնաց»։