00:00:00

Տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ. Ավետիք Իշխանյան

18:18, 20 մայիս 2023 Բլոգ

Թող ինձ ներեն մինչ այսօր Հայաստանում եղած բոլոր քաղբանտարկյալները, բայց տիկին Գայանեի կալանքն աննախադեպ է ողջ Հայաստանի պատմության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Համոզված եմ , որ նույնիսկ ստալինյան շրջանում , նման բան՝ կալանավորել Հայրենական պատերազմում զոհվածի մորը, անհնար է պատկերացնել։

Բռնապետիկի հրահանգը կատարող այս ողորմելի քննիչ-դատաղազ-դատավորներն այս որոշումով ,իրականում կալանավորեցին ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը։

Եթե այս կալանքը չդառնա համազգային ընդվզման և ապստամբության առիթ, ուրեմն իսկապես ողջ հայ ժողովուրդը կորցրել է իր արժանապատվությունը և շուտով կկորցնի նաև հայոց պետությունը»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր