Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է այս մրցաշրջանի լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի մրցանակների հավակնորդներին իր պաշտոնական կայքում։
Հայաստանի հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ՝ Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար»), հավակնում է մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակին։
Երկրպագուները կմասնակցեն քվեարկության երկրորդ փուլին, որը մեկնարկում է մայիսի 20-ին։ Քվերարկությունը կավարտվի մայիսի 27-ին, որից հետո ՌՊԼ-ի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները, լիգայի լեգենդներն ու փորձագետները հունիսի 4-ին կորոշեն հաղթողներին։