00:00:00

Երևանում ուժեղ քամին վնասներ է հասցրել

12:29, 20 մայիս 2023 Հասարակություն

Երեկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա՝ վնասելով նաև հարակից շինության պատը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևանի պետական համալսարանի ավտոկայանատեղիում քամու հետևանքով ծառն արմատախիլ է եղել և ընկել ավտոկայանատեղիի և հարակից շինության բաժանարար պատի վրա. պատը փլուզվել է կայանած «Mitsubishi», «Toyota Corolla» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաների վրա:

Փրկարարները փլուզված զանգվածի տակից դուրս են բերել ավտոմեքենաները և մասնատել ծառը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր