00:00:00

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը. Բայդեն

12:04, 20 մայիս 2023 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։ Բայդենը նշել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի գործընկերությունը նպաստել է տարածաշրջանի զարգացմանը։ Այս մասին գրում է «Լուրերը»։

«Միասին մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, քայլեր ձեռնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ և կանխում զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը։ Մասնավորապես, ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմի ժամանակ մենք միասին էինք Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հարավային Կովկասի անվտանգությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը»,- ասված է Սպիտակ տան ղեկավարի ուղերձում:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայդենը հույս է հայտնել, որ Բաքուն և Վաշինգտոնը կշարունակեն ամրապնդել երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ անվտանգության և տնտեսության ոլորտներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր