00:00:00

Գայանե Հակոբյանը հրաժարվել է դադարեցնել հացադուլը․ Ռուբեն Մելիքյան

20:01, 19 մայիս 2023 Բլոգ

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսակցել է Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված, զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի / Մարտիրոսյանի հետ։

 

«Քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի տիկին Գայանեին։ Ցավոք, նա հրաժարվեց դադարեցնել հացադուլը։ 

Ինքնազգացողությունը բավարար է։

 

Սպասում ենք դատարանի որոշմանը, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 15:00-ին։

Այս պահին տիկին Գայանեին այցելում են ԱԺ պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր