00:00:00

Գրիգոր Մինասյանը 4 օրով գործուղվում է Ֆինլանդիա

19:24, 19 մայիս 2023 Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 4 օրով գործուղում է Ֆինլանդիա:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին 2023 թվականի մայիսի 22-25-ը գործուղել Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի)՝ արդարադատության ոլորտի թվայնացման լավագույն փորձի ուսումնասիրման նպատակով:

Ընդունել ի գիտություն, որ Գրիգոր Մինասյանի՝ Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆինլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր