Շենգավիթի քննչական բաժնի մոտ իրավիճակը կտրուկ լարվեց: Հավաքվածները փորձեցին ճեղքել քննչական բաժնի մոտ կանգնած ոստիկանների պատը եւ մտնել շենք: Այդ ընթացքում քաշքշոց առաջացավ քաղաքացիների եւ ոստիկաների միջեւ:
Նշենք, որ ձերբակալված 4 ծնողներից 3-ն ազատ են արձակվել, այս պահին ձերբակալված է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը: