Զոհված զինծառայողների ձերբակալված ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն ինքնակամ քայլում զոհված զինծառայողների ծնողներից Գայանե Հակոբյանի հետ։ «ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար, որը կատարվել է. 1.Իր կամքին հակառակ 2.կամ նրա կամքը անտեսելով 3.կամ նրա անօգնական վիճակն օգտագործելով: Ստորև ներկայացվող տեսանյութը հերքում է հանցակազմի առկայությունը: Մնացածի մասին հաջորդիվ», - գրել է փաստաբանը։