00:00:00

Ինձ ժամանակ էր պետք հարմարվելու համար․ Հենրիխ Մխիթարյան

15:14, 01 մայիս 2023 Սպորտ

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ա Սերիայի 32-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այս հանդիպման 27-րդ րոպեին նրա խփած գոլը չեղարկվել էր VAR-ի արդյունքում։

«Երկրորդ խաղակեսը պարզապես խելահեղ էր։ Սա «Ինտերն» է։ Մենք գիտեինք, որ պարտությունը կամ ոչ-ոքին մեզ քիչ հնարավորություններ կթողնեն լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար, հետևաբար ամեն ինչ արեցինք, որպեսզի հաղթենք։

Իմ գո՞լը, որը չեղարկվեց։ Ցավալի է, իհարկե, որ իմ գոլը չեղարկվեց։ Բայց դրա չեղարկումով մեր խաղն էլ ավելի ագրեսիվ դարձավ։ Եվ բոլոր նրանք, ովքեր դուրս եկան փոխարինման, նպաստեցին հաղթանակին։ Մենք շատ ուժեղ կազմ ունենք։

Ինչու՞ է իմ խաղը բարելավվել: Ինձ ժամանակ էր պետք հարմարվելու համար։ Մարզչի ու ընկերներիս շնորհիվ ինձ հաջողվեց։ Հեշտ չէ, բայց ես ամեն ինչ անում եմ թիմի համար»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել DAZN-ը։

 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր