00:00:00

Կուբայում սուգ է հայտարարվել ի հիշատակ ավիավթարի զոհերի. առաջին կադրերը՝ դեպքի վայրից (տեսանյութ)

15:55, 19 մայիս 2018 Տեսանյութեր

Կուբայի իշխանությունները սուգ են հայտարարել ի հիշատակ Հավանայի մոտակայքում Boeing-737-ի կործանման հետևանքով զոհվածների: Նախօրեին տեղի ունեցած ողբերգական ավիավթարի առնչությամբ երկրի Պետական խորհուրդը պաշտոնական սուգ է հայտարարել մայիսի 19-ի 06:00-ից մինչև մայիսի 21-ի 00:00-ն: Սուգի ընթացքում ողջ երկրում իջեցվելու են պետական դրոշները: Հիշեցնենք, որ Կուբայում ուրբաթ ուղևորատար օդանավ է կործանվել: Cubana de Aviacion կուբական ավիաընկերության վարձակալած ինքնաթիռը կատարելիս է եղել Հավանա-Օլգին չվերթը: Այն ընկել է Հավանայի «Խոսե Մարտի» օդանավակայանում օդ բարձրանալուց րոպեներ անց: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավում 107 ուղևոր է գտնվել, նրանք բոլորը զոհվել են: Ավիավթարի ականատեսները պատմել են, որ կործանված ինքնաթիռը փորձում էր վերադառնալ օդանավակայան և դիպչել է էլեկտրական լարերի: Համացանցում են հայտնվել դեպքի վայրից առաջին կադրերը։ https://www.youtube.com/watch?v=xVz6PLKn13E

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31