Irakanum.am-ի տեղեկություններով կաշառք տալու կասկածանքով ձերբակալված փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթը՝ ՀՀ ՔՕ 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կաշառք տալը), փոխանցվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Մեր այս տեղեկությունը հաստատեց ՀԿ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել էր, որ պարեկային ծառայողները Հրազդանի կիրճում ստուգելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, և ուղևորը 40 հազար դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին․ «Ուղեւորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ բերվել է Ոստիկանության Դավթաշենի բաժանմունք եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին»։
Irakanum.am