00:00:00

Սևանա լճի մակարդակը մարտի 20-26-ը բարձրացել է 1 սմ-ով

16:55, 27 մարտ 2023 Հասարակություն

Սևանա լճի մակարդակը մարտի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել` 1900.30 մ (26.03.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 2սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով մարտի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.603 մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մարտի 26-ը ներառյալ՝ 7.311 մլն. մ³:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր