00:00:00

Հայազգի բռնցքամարտիկը կանանց ԱԱ-ի չեմպիոն է դարձել

16:11, 27 մարտ 2023 Սպորտ

Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայազգի մարզուհի Անաստասիա Դեմուրչյանը Հնդկաստանում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել: Ինչպես հաղորդում է Interfax-ը, մինչև 70 կգ քաշային կարգի եզրափակչում նա հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Ֆրենսիս Սքոթ Քայեին, գրում է armsport․am-ը:

Անաստասիա Դեմուրչյանը ծնվել է 2004 թվականին, բնակվում է Անապայում։ 2022 թվականի հոկտեմբերին Դեմուրչյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն` կանանց մինչև 70 կգ քաշային կարգում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր