00:00:00

Ոմանց պոռոտախոսությունը, չհաշվարկած տեղեկությունների հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության. Գեղամ Մանուկյան

15:00, 27 մարտ 2023 Քաղաքականություն

Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ համապատասխան հակազդեցություն չի ստացել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Ցավալիորեն, պետք է արձանագրել, որ հայկական կողմում պոռոտախոսությունն իր ծանր հետևանքներն է ունենում։ Արցախում գտնվող որոշ նախկին պաշտոնյաների պոռոտախոս հայտարարությունները՝ կապված շրջափակման լիարժեքության-ոչ լիարժեքության հետ, հանգեցնում է բացասական հետևանքների», - ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը։

Պատգամավորն ասաց, թե ունի բազմաթիվ փաստեր, երբ ոմանց պոռոտախոսությունը, չհաշվարկած տեղեկությունների հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր