00:00:00

Տավուշի մարզպետը և ՌԴ դեսպանը քննարկել են սահմանային անվտանգության հետ կապված հարցեր

15:54, 25 մարտ 2023 Քաղաքականություն

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով գտնվել է Տավուշի մարզում:

 Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։
 
Այցի շրջանակներում տեղի է ունեցել Կոպիրկինի հանդիպումը մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Կողմերը կարևորել են հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացումը, ներառյալ ` միջտարածաշրջանային համագործակցությունը:
 
Բարձր գնահատելով երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության դինամիկան՝ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ Տավուշի մարզի կապերի ներկայիս վիճակն ու ընդլայնման հեռանկարները` այդ թվում  հաշվի առնելով գործարար շրջանակների էական փոխադարձ հետաքրքրությունը։
 
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն մարզի վարչակազմին տեղեկացրել է Ռուսաստանի և Հայաստանի մարզերի գործարար համայնքների միջև փոխգործակցության հաստատման և զարգացման հնարավոր ձևաչափերի մասին:
 
Կոպիրկինն իր երախտագիտությունն է հայտնել մարզի վարչակազմին ՝ Ռուսաստանի կողմից իրականացվող մարդասիրական նախաձեռնություններին աջակցելու, այդ թվում ՝ ռուսաց լեզվի ուսուցմանն աջակցելու
համար:
 
Զրույցի ընթացքում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը մարզպետարանին տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղ կարգավորմանն աջակցելու շրջանակներում Ռուսաստանի համակարգային ջանքերի մասին: Կոպիրկինը մարզի ղեկավարության հետ այցելել է սահմանամերձ Բերքաբեր գյուղ:
 
Դեսպանը և մարզպետը նաև այցելել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև «Ռուսական կենտրոն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր