00:00:00

Էջմիածնում 52-ամյա տղամարդը «Տելեգրամ»-ով մեթադոն էր ձեռք բերել․ նա ձերբակալվել է

14:23, 25 մարտ 2023 Իրավական

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով Էջմիածնի Շոլոխովի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա մի տղամարդու։

 

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ, որը, նախնական տեղեկություններով, ձեռք էր բերել «Տելեգրամ»-ի միջոցով։

 

Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր