00:00:00

Մենք չպետք է անընդհատ վազենք հետեւանքների հետեւից եւ սկսենք ջնջել հուշարձանների վրայի գրառումները. Նախարար

10:41, 24 մարտ 2023 Քաղաքականություն

Մենք ունենք շուրջ 25 հազար հուշարձան. պետք է առնվազն 30 հազար մարդ ունենանք, որոնք պետք է օրուգիշեր հսկեն, որ այնտեղ ոչ ոք չանի այն, ինչը չի կարելի անել: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ մեր հուշարձանների պատերին տարբեր գրառումներ են արված, ինչու ԿԳՄՍՆ-ն դրան չի հետեւում:

 

«Եթե մենք ունենք հանրությունը, որը կարող է գնալ եւ հուշարձանի պատին ինչ-որ գրառում անել, մեր խնդիրը մի մասով վերահսկողությունն է, բայց ավելի մեծ մասով այն է, որ մեր երկրի քաղաքացին կարող է այդպես վարվել:

 

 

Մենք չպետք է անընդհատ վազենք հետեւանքների հետեւից եւ սկսենք ջնջել այդ գրառումները: Էդ գրառումները գրելու են, գիշերը երկուսին գնանք տուն, երեքին են գալու գրեն: Հարցը պետք է լուծվի նրանով, որ մենք կարողանանք հասնել հանրային վարքականոնի փոփոխությանը, այդ թվում կրթության միջոցով, որ ոչ ոք չգնա եւ վանդալիզմի ակտեր չունենանք»,-ասաց նախարարը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր