Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիք հեռուստաընկերության եթերում ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարին։ Մարզպետը խոսել է իրականացված ծրագրերից, առաջիկա անելիքներից։ Ռոբերտ Ղուկասյանը խոսել է նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», Սյունիքում գործող մյուս խոշոր ձեռնարկությունների և մարզպետարանի միջև ստորագրված հուշագրերի նպատակների ու անհրաժեշտության մասին։ Մասնավորապես՝ ըստ մարզպետի նախկինում սոցիալական ահռելի նվիրատվությունները և ներդրումները, որ արել է կոմբինատը տարիների ընթացքում համակարգված չի եղել։ Ստորագրված հուշագրերը նպատակ ունեն համակարգելու մարզպետարանի և մարզի խոշորագույն ձեռնարկության ներդրումները մարզում՝ դրանք ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։
Ղուկասյանն ասել է, որ կա նպատակ, որի վերաբերյալ քննարկումներ են անում, հաջորդ շաբաթ էլ կհրապարակեն ծրագրերը։