Սյունիքի անտառներից մեկում նորածնի մարմին է հայտնաբերվել։ ՆԳՆ-ից հայտնել են, որ մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, քաղաքացին ահազանգել է ոստիկանության բաժին, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դի կա:
Քաղաքացին նշված տարածքում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է սավանով կիսածածկված նորածին աղջկա դի։
Դեպքի հանգամանքները պարզվում են։