00:00:00

Մհեր Ենոքյանը չպետք է լինի ազատության մեջ․ սպшնվածի քույրը՝ մանրամասներով

16:52, 20 մարտ 2023 Տեսանյութեր

Դատարանը քննում է դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը։

Հիշեցնենք, որ Ենոքյանը 1996թ–ին Երևանում դաժանաբար սպանել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովին։

Նշենք, որ Ենոքյանի պաշտպանը, որ նաև նրա կինն է, դեմ արտահայտվեց նիստի ուղիղ հեռարձակմանը։ «Եթե օբյեկտիվ են լրատվամիջոցները, ապա մենք վերապահումով կողմ ենք տեսաձայնագրմանը»,- ասաց Զառա Մեջլումյանը։ Նա նկատեց՝ իրենք  լրատվամիջոցներին չեն հրավիրել, ուստի ունեն մտահոգություն, որ իրենց իրավունքները կարող են ոտնահարվել։ Տուժող կողմն էլ հայտնեց, որ իրենք որևէ լրատվամիջոցի չեն հրավիրել։

Դատախազը հարցը թողեց դատարանի հայեցողությանը։ Դատարանը որոշեց, որ նիստը ուղիղ չի հեռարձակվի, բայց կտեսաձայնագրվի։

Իոսիֆ Աղաջանյանի քույրը՝ Ելենա Աղաջանովան լրագրողների հետ զրուցյում ասաց, որ իրենց պահանջը մեկն է Մհեր Ենոքյանը չպետք է ազատության մեջ լինի, նրա տեղը բանտում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր