Միակ բանն այն է, որ Երևանում տպավորություն է ստեղծվել, որ ՀԱՊԿ-ի գործընկերներն անուղղակիորեն չեն ճանաչում կազմակերպության հստակ պատասխանատվության տարածքը։ Այս մասին ասաց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Sputnik-ի հարցին։
«Դա ինչ-որ չափով խնդրահարույց էր, բայց լուծման նախագիծը սեղանին է, աշխատանքները շարունակվում են»,- նշեց ԱԳ նախարարը։
Միրզոյանը հիշեցրեց նաև, որ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս գործում է Հայաստանի սահմանին, կրում է բացառապես քաղաքացիական բնույթ։