Մարտի 18-ին, կեսգիշերն անց, Գեղարքունիքի մարզի պարեկները Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում ստուգել են 31-ամյա դիլիջանցու վարած մեքենան։ Թափքում 2 խմ փայտանյութ կար։ Ըստ վարորդի՝ այն ձեռք էր բերել «Իջևանի անտառտնտեսություն»-ից։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Փայտանյութի ձեռք բերման օրինականությունը պարզվում է: