00:00:00

Ամենաշատ սպասելիքները հենց դատական համակարգից են. Վահագն Խաչատուրյանը՝ Կարեն Անդրեասյանին

10:08, 20 մարտ 2023 Քաղաքականություն

Աչալրջորեն հետևում եմ դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

 

Նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ իր խոսքում Վահագն Խաչատուրյանը նշել է. «Կարծում եմ՝ մեր պետության մեջ իրականացվող բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է լինելու նաև, թե ինչպիսին են այդ բարեփոխումները լինելու դատական համակարգում: Ամենաշատ սպասելիքները հենց այդ համակարգից են, և ես հույս ունեմ, որ Ձեր գլխավորությամբ Բարձրագույն դատական խորհուրդն իսկապես հաջողությունների կհասնի և մենք՝ որպես քաղաքացիներ վստահ կլինենք, որ իշխանության թևերից մեկը՝ դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում իսկապես արդարադատություն կիրականացնի»:

 

 

Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.

 

«Պարոն նախագահ, նախ շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, հանդիպման համար: Նաև ուզում էի ասել, որ լրանում է իմ պաշտոնավարման առաջին կիսամյակը, և մեր այսօրվա հանդիպման ժամանակ Ձեզ որոշ մանրամասներ կներկայացնեմ, թե ինչ հաջողվեց անել այս առաջին կիսամյակում»:

 

Հանդիպման ընթացքում ԲԴԽ նախագահն անդրադարձել է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին և վերջիններիս առնչությամբ Հանրապետության նախագահին է ներկայացրել մի շարք մանրամասներ, ինչպես նաև ԲԴԽ կողմից իրականացվող համալիր ծրագրերն ու արվող քայլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր