Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 5 մարզիկների մասնակցության մասին:
Նրանց թվում, դատելով մրցաշարի կայքում հրապարակված տեղեկություններից, կա մեկ կին։
Ավելի վաղ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիան հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել ապրիլի 15-23-ը Հայաստանում կայանալիք մրցումներին, եթե նրանց տրամադրեն անվտանգության հատուկ երաշխիքներ։