Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականով պայմանավորված ազատման դիմումներ են գրում նաև վերջինիս կադրերը։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Ժ/Պ Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ազատման դիմում է գրել նաև Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը։
Մեր տեղեկություններով հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Սարգսյանի նշանակած կադրերը:
Քիչ հետո սպասվում է Հրաչյա Սարգսյանի հայտարարությունը՝ հրաժարականի վերաբերյալ։
Irakanum.am