00:00:00

Թշնամին Գեղարքունիքի, Տավուշի և Արցախի երկայնքով զինտեխնիկա է կուտակում. Թովմասյան

14:03, 17 մարտ 2023 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին սահմանամերձ գյուղերի բնակիչներն ու զինվորականներն ահազանգել են, որ թշնամին Գեղարքունիքի, Տավուշի և Արցախի երկայնքով զինտեխնիկա է կուտակում։ Այս մասին պատգամավորը հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ ամենօրյա կապի մեջ է սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, ովքեր ահազանգում են իրենց տեսածի մասին։

«Ես շատ հաճախ եմ լինում մարզերում, շատ հաճախ եմ շփվում քաղաքացիների հետ և նույնիսկ մեկ անկանոն կրակոցի դեպքում ինձ ասում են, որ այսինչ վայրկյանին կրակոց եղավ։ Այս անգամ բնակիչները նշված ուղղություններով զինտեխնիկայի շարժ են նկատել, որի մասին հայտնել են ինձ»,- նշեց նա։

Թովմասյանը խնդրի մասին տեղեկացրել է իր միջազգային գործընկերներին, որոնց ինքնությունը բացահայտել չի ցանկանում։ Ասում է՝ դրա համար նրանց համաձայնությունն է պետք, որը դեռևս չունի։ Պատգամավորի գնահատմամբ՝ արձագանքը բավականին մեծ է եղել և բոլորը խոստացել են ուշադրությամբ հետևել իրադարձությունների զարգացմանը, անհրաժշետության դեպքում փորձել կանխել հնարավոր ագրեսիան։

«Ունեմ արձագանքներ տարբեր գերտերությունների ամենաբարձր մակարդակով, որ իրենք հետևում են իրադարձություններին, հետևում են ընթացքին և մեծ ուշադրությամբ կհետևեն ն աև հետագա զարգացումներին՝ փորձելով կանխել որոշակի գործողություններ»,- հավելեց պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր