00:00:00

Թեժ զարգացումներ Շիրակի մարզային դատախազությունում

20:41, 16 մարտ 2023 Քաղաքականություն

Վերջին շրջանում Շիրակի մարզը աչքի է ընկնում դատաիրավական ոլորտում ունեցած խնդիրներով: Օրեր առաջ փաստաբաններն էին իրենց բողոքի ձայնը բարձրացնում, կապված` մարզի դատավորների ժամանակ առ ժամանակ տեղափոխությունների վերաբերյալ, ինչի պատճառով բազմաթիվ դատական գործեր տարիներով ելքը չեն վճռում: 

Հիմա էլ ներքին խժդժություններ են Շիրակի մարզի դատախազությունում:
2022 թվականի դեկտեմբերին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Շիրակի մարզի դատախազության դատախազ է նշանակվում Արեգ Խաչատրյանը, որն արդեն տասն օր է ինչ նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ: 

Բանն այն է, որ Խաչատրյանը դատախազությունում փորձում է ղեկն իր ձեռքը վերցնել և դրա համար ջանք ու եռանդ չի խնայում: 

Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ մինչև Խաչատրյանի Շիրակի դատախազություն տեղափոխվելը գրեթե ամեն բան իր հունով էր ընթանում, կարծես թե նոր ղեկավարի` Չիչոյանի հետ հարմարվել էին ու աշխտանքներն անխոչընդոտ էին անցնում:  

Սակայն Խաչատրյանի նշանակվելուն պես Շիրակի մարզի դատախազությունում աշխատանքային անդորրը խաթարվում է: 

Եկած օրվանից  դատախազ Խաչատրյանը սկսել է լուրեր շրջանառել, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրեն խնդրել է, որպեսզի տեղափոխվի Շիրակի մարզ, քանի որ այնտեղ իր կարիքը կա, և ինքն էլ չմերժելով խնդրանքը` տեղափոխվել է Շիրակի մարզ:  

Հենց առաջին աշխատանքային օրը Խաչատրյանը դատախազներից մեկին բառիս բուն իմաստով դուրս է հանել աշխատասենյակից պատճառաբանելով, որ ինքը շուտով մարզի դատախազի տեղակալ է նշանակվելու և հենց այդ աշխատասենյակում է ուզում աշխատել: 

Մեր աղբյուրի պնդմամբ, դատախազ Խաչատրյանը փորձել է մարզի մյուս դատախազներին հպատակեցնել իրեն, և որ բոլորը պիտի իրեն զեկուցեն, քանի որ ինքն այդ «дабро»-ով է եկել ու «ասողն» ինքն է լինելու, սակայն դատախազներ են եղել, որոնք ընդդիմացել են և այժմ էլ աշխատանքային և գործընկերային անառողջ մթնոլորտ է տիրում Շիրակի մարզի դատախազությունում: 

Խաչատրյանը լծվել է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանի աշխատանքներում սխալ փնտրելով, ինչպես նաև ազատվելու այն կադրերից որոնց նախկինում նշանակել է Գաբրիելյանը:

Նշենք նաև, որ մեր աղբյուրի փոխանցմամբ այս պահին Խաչատրյանը հանդիսանում է Պեմզաշենում տեղի ունեցած ողբերգական դեպքի հսկող դատախազ, իսկ ամիսներ առաջ, երբ դեռ նշանակված չէր Շիրակի մարզի դատախազության դատախազ հետաքրքրվել է քր. գործով` հօգուտ մեղադրյալներից մեկի:

Հատկանշական է, որ Աննա Վարդապետյանի առաջարկությամբ Շիրակի մարզի դատախազության դատախազ նշանակված Արեգ Խաչատրյանը ջանասիրաբար քննադատում է Վարդապետյանին` ասելով, որ թույլ է և չի կարողանում ղեկավարել համակարգը: 

Խաչատրյանը նաև աչք է դրել Արմեն Չիչոյանի պաշտոնի վրա և հավակնում է դառնալ Շիրակի մարզի դատախազ: Խաչատրյանն այնքան ինքնահավան է, որ փորձում է բազմամյա փորձ ունեցող դատախազ Չիչոյանի հետ համեմատվել ու նշում, որ գիտելիքներով ավելի հարուստ է, որ միայն իրեն` մարզի դատախազ նշանակելով կլուծվի խնդիրները: 

Խաչատրյանն այնքան վստահ է, որ իրեն են նշանակելու Շիրակի մարզի դատախազ, որ արդեն իսկ սկսել է լուրեր շրջանառել, որ, եթե հաշվի չնստեն իր հետ, ապա` ազատվելու են աշխատանքից: 

Խաչատրյանը նաև ստվերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ դատական համակարգն անկախանում է և ինչպես Փաշինյանը  նշեց, իր ասուլիսի ժամանակ` այժմ դատական համակարգում այնպիսի սկզբունքային մարդիկ են աշխատում, որ այսօր որևէ մեկի վրա «գործ կարել» չի ստացվի, բայց այն ինչ Խաչատրյանը առիթը բաց չի թողնում և հայտարարում է, որ նախաքննական ու հետաքննական մարմիններն ու դատարանն «իր գրպանում են» և ինքն ինչպես ուզի` այդպես է լինելու:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր