00:00:00

Սպասվում են աղմկոտ ձերբակալությունններ

04:28, 19 մայիս 2018

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցները այս օրերին հրավիրվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներ հարցաքննության։ Հիշեցնենք, որ համաժողովրդական շարժման օրերին Ավան վարչական շրջանում խաղաղ ցուցարարների վրա անհայտ անձինք հարձակվեցին եւ ծեծի ենթարկեցին երիտասարդներին: Հետաքննող լրագրողները պարզեցին, որ այդ անձանց հիմնական մասն աշխատում են Ավանի թաղապետարանում եւ ծեծուջարդը կազմակերպել են Տարոն Մարգարյանի ցուցումով:  Ի դեպ լրագրողները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցրել են , թե ինչո՞ւ է կանգնած նման «բանդայի» հետեւում։ Ի պատասխան Մարգարյանն ասել է․  «Ես դատապարտում եմ բոլոր բռնությունները եւ իրավապահները զբաղվում են դրանով, կբացահայտեն»: Իսկ հարցապնդմանը, որ այդ նույն անձինք իրեն աջակցում էին այս օրերին, Տարոն Մարգարյանը նշել է. «Ես այդ կարծիքին չեմ: Նրանք երեւանցիներ էին եւ իրենց քվեն էին տվել մեկ տարի առաջ, այժմ եկել էին իրենց քվեն պաշտպանելու»: Այն, որ իրավապահները զբաղվում են հստակ է դառնում նաեւ ոստիկանության տարածած հաղորդագրությունների բովանդակությունից։ Միեւնույն ժամանակ մեզ հասած տեղեկությունների համաձայն հարցաքննության հրավիրված անձինք տալիս են  համաժողովրդական շարժման օրերին խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու հրաման տվողների անուններ, ովքեր քաղաքապետարանում եւ թաղապետարանում զբաղեցնում են պաշտոններ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այս առումով սպասվում են սկանդալային բացահայտումներ եւ ձերբակալություններ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր