00:00:00

Մանե Թանդիլյանը և Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին

18:31, 16 մարտ 2023 Քաղաքականություն

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը այսօր Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին։ 

Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-ֆրանսիական երկարամյա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ՝ երկրում բարեփոխումների իրականացման գործում։

Մանե Թանդիլյանը նաև նշել է, որ բարձր գնահատականի է արժանի Ֆրանսիայի՝ աշխարհում կանանց առաջնորդության առաջխաղացման ռազմավարությունը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ես անձամբ, շնորհակալ եմ Ֆրանսիային այդ ջանքերի համար»,- ասել է Մանե Թանդիլյանը։

Անն Լույոյի հետ քննարկվել է նաև քաղաքական ուժի տեսլականը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման վերաբերյալ՝ այս համատեքստում կարևորելով նաև Արցախի շուրջ տեղի ունեցողն ու դրան Ֆրանսիայի հնարավոր աջակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր