97 կգ Հայկ Խլոյանը, որը պարտվել էր մեկնարկում, հաղթանակ տարավ բրոնզե մեդալի համար պայքարում։
Խլոյանի մրցակիցը Լիտվայի ներկայացուցիչ Մինդաուգաս Վենտաիկիսն էր։ Մեր մարզիկը հաղթեց 6:0 հաշվով։
Հայկ Խլոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր հունգարացի Ալեքս Ժոկեին, որի եզրափակիչ հասնելը պայքարը շարունակելու հնարավորություն էր տվել մեր մարզիկին։