Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը խստորեն դատապարտել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցները:
Նա նշել է, որ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև բազմամյա բարի, եղբայրական հարաբերությունները փոփոխման ենթակա չեն, ՏԱՍՍ-ին հայտնել է միտրոպոլիտ Կլինսկի Լեոնիդը։
Վեհափառ Հայրապետը կարևորել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: