00:00:00

ՀՀ նախագահը տարածաշրջանային խնդիրներ է քննարկել Իրաքից ժամանած պատվիրակության հետ

20:02, 14 մարտ 2023 Քաղաքականություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սիդիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը եւ տարածաշրջանային խնդիրներ քննարկել նրանց հետ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է առանց նախապայմանների հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման իր դիրքորոշմանը: Այս կապակցությամբ երկուստեք նշվել է, որ բաց սահմանների առկայությունը մեծապես կխթանի նաեւ Իրաքի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական կապերի սերտացմանն ու զարգացմանը։

«Երբ նայում ենք մեր երկու երկրների ներուժին, կարող ենք ասել, որ շատ անելիքներ ունենք, կարող ենք մեր տնտեսական հնարավորություններն օգտագործել երկու երկրների բարեկեցության բարձրացման համար, բայց մենք դեռեւս այդ աստիճանի չենք կարողանում անել»,– ասել է ՀՀ նախագահը` համոզմունք հայտնելով, որ պատվիրակության այցելությունը կնպաստի եւ ավելի բարձր մակարդակի կհասցնի երկու երկրների հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրաքի եւ Հայաստանի համագործակցության բազմաշերտ հնարավորություններին եւ դրանց խթանմանը: Առանձնահատուկ շեշտվել է միջխորհրդարանական ակտիվ շփումների կարեւորությունը: Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ մեծ ուրախությամբ Հայաստանում կհյուրընկալի Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին, ինչին ի պատասխան պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ անպայման հրավերը կփոխանցեն իրենց երկրի նախագահին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր