00:00:00

«Սա նիկոլի ինքնաարդարացման «ճիչն» է. թե ինչպիսի «գոռոց» կբարձրացնի «հայկական նյուրինբերգում», դատեք ինքներդ». Հասրաթյան

15:52, 14 մարտ 2023 Քաղաքականություն

Իրականում մենք պարտվեցինք եւ շարունակում ենք պարտվել, որովհետեւ ազգին առաջնորդել եւ առաջնորդում է ապազգային բախտախնդիր մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

 

«-Մենք պատերազմում պարտվեցինք, որովհետեւ բանակում աշխատում էր 5-րդ շարասյուն... Այսօր 50-ից ավելի զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, որոնք աշխատում էին թշնամու օգտին, գտնվում են կալանքի տակ,-սա է, ըստ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի, 44-օրյա պատերազմում կրած մեր պարտության գլխավոր պատճառը...

 

 

Սա դեռ սկիզբն է... Սա նիկոլի ինքնաարդարացման «ճիչն» է հերթական մամուլի ասուլիսում: Իսկ, թե ինչպիսի «գոռոց» կբարձրացնի «հայկական նյուրինբերգում» դատեք ինքներդ...

 

Հ,գ.- Իրականում ՄԵՆՔ պարտվեցինք եւ շարունակում ենք պարտվել, որովհետեւ ազգին առաջնորդել եւ առաջնորդում է ապազգային բախտախնդիր մեկը, որովհետեւ այդ բախտախնդիրը ոչ միայն անհայրենիք է, այլ նաեւ երեկ եւ այսօր թշմամու օգտին աշխատող...»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր