00:00:00

Այս պահին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

15:20, 14 մարտ 2023 Քաղաքականություն

Եթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է ընդամենն էսկալացիաներ արդարացնելու համար, դա ընդունելի տարբերակ չէ մեզ համար։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հհ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նաև տեղեկացնելով, որ այս պահին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ։

 

«Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, բայց մյուս կողմից մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների կամ պարտավորությունների կատարման մասին։

 

Եթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է ընդամենն էսկալացիաներ արդարացնելու համար, դա ընդունելի տարբերակ չէ մեզ համար։ Բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան։ Ես էլ հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ ինձ վրա պատասխանատվություն վերցնել՝ ստորագրելու փաստաթղթեր, որոնք երազանքի փաստաթուղթ չեն լինի, բայց մյուս կողմից հայացք փախցնելու առիթ չեն տա։ Սա է մեր դիրքորոշումը», - ասել է վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր