00:00:00

Չեմ ստորագրի մի փաստաթուղթ, որ ոչ ձեր, ոչ ընտանիքիս աչքերի մեջ չկարողանամ նայել․ Փաշինյանը՝ իր հրաժարականի մասին

13:54, 14 մարտ 2023 Տեսանյութեր

ՀՀ պատմության մեջ ես ամենաշատը հրաժարական  ներկայացրած ղեկավարն եմ։ Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Irakanum am-ի հարցին, թե եթե առաջարկվի փաստաթուղթ, որը կարմիր գծեր է հատում, կստորագրե՞ք թե հրաժարական կներկայացնեք եւ կհեռանաք։

<<Ձեր ասածն արդեն իսկ տեղի  է ունեցել մի քանի անգամ՝ ե՛ւ հրաժարականը, ե՛ւ փաստաթուղթ ստորագրելն ու չստորագրելը։

Նույն նոյեմբերի 9-ի պայմանագիրը որ ստորագրել էի, ես էլ երջանիկ չէի։ Գիտեն մարդիկ, որ սթափ վիճակով եւ ծանր որոշում է  եղել։ Բայց տեսել եմ, որ այդ թղթի իրագործմամբ ՀՀ-ն եւ ԼՂ կարողանում  են իրավունքներն իրացնել>>։

Փաշինյանի խոսքերով խնդիրը երաշխիքների բացակայությունն է։

Փաշինյանն այնուամենայնիվ ասաց, որ բացառվում է, որ ինքը այնպիսի փասթաթուղթ ստորագրի, որից հետո դժվար կլինի նայել լրագրողների, մյուս կողմից՝ սեփական զավակների աչքերին։

<<Երբ ես որեւէ բան ստորագրեմ, կներեք՝ մի բեւեռը ձեզ համարեմ, մյուսը՝ իմ ընտանիքի անդամներին կամ զավակներին։ Հիմա ես կստորագրե՞մ մի բան, որ ձեր եւ իրենց աչքերի մեջ չկարողանամ նայել, ո՛չ։ 

Հաջորդ հարցին, թե հայկաան կողմն ինչ է անումհնարավոր էսկալացիայից առաջ, Փաշինյանը պատասխանեց․

<<Ի՞նչ ենք անում, էն ինչ հնարավոր է։ Իսկ արդյո՞ք անում ենք մաքսիմալ արդյունավետությամբ, վախենամ՝ ոչ>>։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր