00:00:00

Ադրբեջանը փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել՝ ՀՀ կողմի ստորագրությամբ

12:19, 14 մարտ 2023 Տեսանյութեր

Փաշինյանը պատասխանում է  Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը, որով կոչ է արվում ՀՀ իշխանությանը  կասկածի տակ չդնել Արցախի ինքնորոշման իրավունքը։

Պատասխանելով հարցին՝ Փաշինյանն ասաց, որ հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ։

<<Մենք ասել եւ  ասում ենք, որ ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարեւոր է  եւ մեր առանցքային հարցերից է։ Մեր ընկալումն այն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը>>։


Փաշինյանն ասաց նաեւ, որ  փետրվարի կեսերին հայկական կողմը   հերթական արձագանքն է փոխանցել  խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանին, եւ երկու օր առաջ արձագանք է  ստացել։

<< Կա՞ արդյոք առաջընթաց փաստաթղթի, պետք է արձանագրել, որ որոշակի առաջընթաց կա, բայց իհայտ են գալիս ֆունդամենտալ պրոլեմներ․

1․Ադրբեջանը փորձում է հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձեւակերպել, ինչը կարմիր գիծ է։

2․ Փորձում է ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ ձեռք բերելու մանդատ ձեռք բերել ՀՀ կողմի ստորագրությամբ, սա եւս կարմիր գիծ է։

3․ Ադրբեջանը հետապնդում է  գիծ, որ ստորագրված պայմանագրի երաշխիքների համակարգ չունենանք>>,-ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր